ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. «100 տարի`ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում արդեն կատարվել է շուրջ 1400 խորհրդատվություն
ԵՊԲՀ «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի մեկնարկից սկսած համալսարանական մասնագետների կողմից կատարվել է 1350 խորհրդատվություն, տրվել է 232 վիրահատական միջամտության ցուցում, կատարվել է 99 վիրահատություն (43%), այդ թվում 8 գինեկոլոգիական:
Ապրիլի 14-ին համալսարանական հիվանդանոցային համալիրներում և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցային համալիրում տեղի ունեցավ ծրագրի շրջանակում կազմակերպված առաջատար բժիշկների հերթական ընդունելությունը:
Նշված օրը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում կատարվելու է 112 խորհրդատվություն, նախորդ շաբաթվա համեմտատությամբ 42%-ով ավելին, տրվել է վիրահատության 13 ցուցում (14 նախորդ շաբաթ), այդ թվում ակնաբուժական՝ 5, գինեկոլոգիական՝ 4: Առավել շատ խորհրդատվություններ արվել են ակնաբույժի՝ 18, գինեկոլոգի՝ 13 և ուրոլոգի կողմից՝ 11: Մարտի 12-ից` ծրագրի մեկնարկից սկսած նշանակված վիրահատական միջամտություններից կատարվել է 37-ը, որից 3-ը՝ նախորդ շաբաթվա համեմատ:
«Մուրացան» հիվանդանոցային համալիրում կատարվել է 39 խորհրդատվություն, 3-ով ավելի նախորդ շաբաթվա համեմատ: Առավել շատ խորհրդատվություններ արվել են մանկական ՔԿԱ՝ 8, մանկական վարակաբանի, մանկական ներզատաբանի և մանկական նյարդաբանի կողմից՝ յուրաքանչյուրը 6-ական:
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կատարվել է 44 խորհրդատվություն, 5-ով ավելի նախորդ շաբաթվա համեմատ, տրվել է վիրահատության 14 ցուցում (5-ով ավելի նախորդ շաբաթվա նկատմամբ), այդ թվում 3-ական անոթային վիրաբույժի, ընդհանուր վիրաբույժի ու ՔԿԱ կողմից: Առավել շատ խորհրդատվություններ արվել են թերապևտի՝ 13, գաստրոէնտերոլոգի, անոթային վիրաբույժի և ընդհանուր վիրաբույժի կողմից՝ յուրաքանչյուրը 5-ական: Մարտի 12-ից նշանակված վիրահատական միջամտություններից կատարվել է 54-ը (+13 նախորդ շաբաթվա համեմատ): Ընդամենը՝ 195 խորհրդատվություն (33%-ով ավելին) և 27 վիրահատության ցուցում (3-ով ավելի):
Կարդացեք նաև
«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառումն առիթ էր գնահատելու բուժքույրերի, մանկաբարձների, դեղագետների, ինչպես նաև երկար տարիներ...
Սույն թվականի մարտ ամսին «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել 32-ամյա տղամարդ՝ պարանոցի առաջային մակերեսի ուռուցքանման գոյացության կապակցությամբ...
Սմարթֆոններով անդադար թերթվող տեղեկատվությունը, արտաքին գործոնները բացասաբար են ազդում մեր հիշողության և ուշադրության կենտրոնացման վրա...
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվեց վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը...
Գիտական խորհրդի հերթական նիստն անցկացվեց ապրիլի 30-ին: Առանցքում էր Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի տարեկան հաշվետվությունը...
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
Իմունականխարգելման եվրոպական շաբաթվա շրջանակում ԵՊԲՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնակցությամբ և Կարիերայի կենտրոնի...
Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարական փորձարարական ծրագիրն արդեն ներդրվել է հանրապետության մի քանի բժշկական կենտրոնում...
Երևանում մեկնարկել են «Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի» (ՀԱԱԲԹ) 15-օրյա վերապատրաստման դասընթացները...
Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...
Երևանի 7 վարչական շրջանում մեկնարկել է «Ավագ սերնդի շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման» հանրային արշավը...
Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...
«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն